Այսօր ամերիկացի դերասան, պարող, երգիչ և երգերի հեղինակ Պատրիկ Սուեյզի ծննդյան օրն է
Պատրիկ Ուեյն Սուեյզի (անգլ.՝ Patrick Wayne Swayze, օգոստոսի 18, 1952 - սեպտեմբեր 14, 2009), ամերիկացի դերասան, պարող, երգիչ և երգերի հեղինակ։ Սուեյզիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Ուրվականը», «Կեղտոտ պարեր», «Ալիքի բարձունքին» և այլն։
1991 թվականին «People» ամսագրի կողմից ճանաչվել է «Երկրագնդի ամենասեքսուալ տղամարդ»։
Մահացել է 2009 թվականին՝ 4-րդ աստիճանի թոքերի քաղցկեղից։ Սուեյզիի հեռուստատեսային և ֆիլմային կարիերան տևել է 30 տարի։