Ստավրոպոլում Երևանից Վոլգոգրադ ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 17 տուժած
Երևանից Վոլգոգրադ ուղևորվող ավտոբուսի ՃՏՊ-ի հետևանքով 17 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին: Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 17:05-ին Բուդյոնովսկի շրջանում:
««Mercedes Sprinter» ավտոբուսի վարորդի խոսքով՝ ընթացքի ժամանակ պայթել է մեքենայի հետևի ձախ անիվը, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ղեկի կառավարումը»,- պատմել են իրավապահ մարմինների աշխատակիցները:
ՀՀ պետական համարանիշերով մեքենան կատարել է մասնավոր ուղևորություն: Ավտոբուսում եղել է 20 ուղևոր և 2 վարորդ: Բժշկական օգնության նպատակով Բուդյոնովսկ քաղաքի շրջանային հիվանդանոց է դիմել 17 մարդ:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: