Վրացական լրատվամիջոցները հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը լուսաբանեցին պրոադրբեջանական տեսանկյունից. վրացագետ
«Հայ-արդբեջանական սահմանային լարվածության վերջին դեպքերի լուսաբանման ժամանակ վրացական լրատվամիջոցները սկբնական շրջանում պասիվ էին, սակայն հետո սկսեցին ակտիվ տեղեկատվություն հաղորդել պրոադրբեջանական տեսանկյունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Վրացագետի գնահատմամբ վրացական լրատվամիջոցները ակտիվ տեղեկատվություն էին հաղորդում: «Վրացական լրատվամիջոցները մեծամասամբ հղում էին կատարում ադրբեջանականներին: Նրանք հաղորդում էին, որ հայկական կողմից 40-50 զինվոր է սպանվել և ադրբեջանցիներին հաջողվել է հայկական փոքրիկ գյուղ գրավել»,-նշեց բանախոսը:
Ըստ վրացագետի՝ վրացական լրատվամիջոցները մեծամասամբ հղում են կատարում ադրբեջանական լրատվամիջոցներին, քանի որ դրանք ավելի հասանելի են: Խնդրի լուծումը բանախոսի կարծիքով հետևյալն է՝ հայկական կայքերը պետք է տեղեկատվությունը հրատապ մատուցեն նաև այլ լեզուներով, մասնավորապես նյութերը կայքերում պետք է հասանելի դառնան անգլերեն և ռուսերեն տարբերակներով: Սա կնպաստի հայկական լրատվամիջոցների նյութերի լայնամասշտաբ տարածմանը:
Վարդուհի Ստեփանյան