ՀՀ քաղաքացին Վրաստանում 90 օրից ավելի մնալու դեպքում պետք է ունենա համապատասխան արտոնագիր
Հայաստանի այն քաղաքացիները,ովքեր ցանկանում են մեկնել Վրաստան, անկախ նրանից սովորելու,աշխատելու,թե հանգստանալու,եթե այնտեղ մտադիր են մնալ 90 օրից ավելի,ապա պետք է ձեռք բերեն համապատասխան արտոնագիր: Այս մասին գրում է NovostiNK.ru-ն՝հղում անելով Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչությանը:
2014թ.-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Վրաստանում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» նոր օրենք:
Օրենքում ասվում է,որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի Վրաստանում կարող է առանց արտոնագրի մնալ միայն 90 օր:90 օրը լրանալուց հետո,օտարերկրացին պարտավոր է ունենալ համապատասխան արտոնագիր: