Ես ուզում եմ մնալ իմ երկրում և ապրել տանը՝ ո′չ փողոցում. կնոջ պահանջը ՀՀ կառավարությանը (տեսանյութեր և լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր ՀՀ կառավարության դիմաց իր պահանջով էր ներկայացել Օրբելի 8 շենքի նախկին բնակչուհին: Կինը բնակվելիս է եղել քրոջ տանը, ում մահից հետո բնակարանը վաճառել են և նա հայտնվել է փողոցում:
«Դեպքը պատահել է 2009 թ-ին: Ես գնացել էի ընկերուհուս տուն հյուր, վերադարձա և տեսա, որ դռան փականը փոխած է: Այդ օվանից հայտնվեցի փողոցում»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կինը:
Կինը նաև դիմեց ՀՀ արդարադատության նախարարին՝ խնդրելով օգնել իրեն, քանի որ ինքը գրանցված է եղել բնակարանում:
Կինը նշեց, որ ինքը Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկն է և ուզում է մնալ իր երկրում ու ապրել տանը, այլ ոչ թե փողոցում:
Մանրամասները` տեսանյութերում:
Վարդուհի Ստեփանյան