Դիեգո Մարադոնան հոսպիտալացվել է
Նախկին ֆուտբոլիստ և Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան տեղափոխվել է Բուենոս-Այրեսի հիվանդանոցներից մեկը: Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Սակայն ֆուտբոլիստի ընտանիքի անդամները հայտնել են, որ դա ընդամենը հերթական բժշկական հետազոտություն է:
«Նա հիվանդանոց պառկել է հերթական բուժզննում անցնելու համար: Խնդրում եմ չանհանգստանալ», - հայտնել է ֆուտբոլիստի դուստր Դալման: