Դորտմունդի «Բորուսիան» 6-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Գերմանիայի սուպերգավաթակիր
Դորտմունդի «Բորուսիան» 6-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Գերմանիայի սուպերգավաթակիր։ «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացած խաղում Յուրգեն Կլոպի թիմը 2։0 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»։Այս մասին գրում է NovostiNK.ru-ն:
Խաղի 23-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը: Իսկ արդեն 62-րդ րոպեին «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց երկրորդ գոլը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Հենրիխ Մխիթարյանը խաղաց ողջ խաղի ընթացքում: