Մարիա Շարապովան շարունակում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին մնալ
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան պահպանել է առաջին հորիզոնականը աշխարհի ամենաբարձր վարձատրվող սպորտսմենուհիների վարկանիշում, որը յուրաքանչյուր տարի կազմվում է Forbes ամսագրի կողմից: Գրում է Russian.rt.com-ը:
Արդեն 10 տաս տարի շարունակ տարբեր տարիների ընթացքում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակ տարած սպորտսմենուհին վարկանիշում առաջին հորիզոնականն է զբաղեցնում:
Forbes-ի տվյալներով՝ Շարապովան վերջին 12 ամիսների ընթացքում 24.4 մլն դոլար է վաստակել, որից 22մլն-ը հովանավորչական պայմանագրերի հաշվին, իսկ 2.4 մլն-ը՝ մրցանակային: