Առանց պետական աջակցության Ռուսաստանը սպորտ չի կարող ունենալ. Տարպիշչև
Սպորտի առկայությունը Ռուսաստանում կդադարի, եթե պետական աջակցություն չլինի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը:
«Ղեկավարությունից կախվածությունը մեծ է: Մեր երկրում առանց պետական աջակցության հնարավոր չէ որևէ տեսակի սպորտ ունենալ: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, բարեբախտաբար, սիրում է թենիս»,-ասել է Տարպիշչևը:
Այս տարի Մոսկվայում տեղի կունենա Կրեմլի գավաթի 25-ամյակը: Աս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: