Անհրաժեշտ է կանխել հումանիտար աղետը Ուկրաինայում. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին հայտարարել է, որ պետք է կանխվի հումանիտար աղետը Ուկրաինայում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Կարծիքների և ծրագրերի փոխանակման ընթացքում Լավրովը ընդգծել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Ուկրաինայի հարավ - արևելքում հումանիտար աղետը կանխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: