Մեսսին ադրադարձել է Գազայի հատվածում ընթացող արյունահեղությանը
Լիոնել Մեսսին խոսել է ի պաշտպանություն Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեջ գտնվող երեխաների: «Վերջ տվեք այս անիմաստ սպանություններին: Երեխաներն ամենաբարձր գինն են վճարում այս պատերազմում»,-ասել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստը:
Մարզիկն ասել է նաև, որ ճնշված է Պաղեստինի լուսանկարներից: Օգոստոսի 8-ին լրացել է հակամարտող կողմերի միջև կնքված 72-ժամյա հրադադարը:
Մինչ այդ, իսրայելցիները Գազայի հատվածում 10-օրյա հրետանային ռմբակոծություն էին իրականացնում: Մահացել են հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ, այդ թվում`երեխաներ: Այս մասին գրում է Lenta.ru-ն: