Հյուսիսային Կորեան շարունակելու է միջուկային զենքի ստեղծման աշխատանքները
ՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչ Լի Դոն Իլը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան շարունակելու է միջուկային զենքի ստեղծման աշխատանքները, քանի որ երկիրն այլ ընտրություն չունի:
Պաշտոնյան նաև նշել է, որ եթե իրավիճակն անփոփոխ մնա, ապա յուրաքանչյուր տարբերակ կարող է բերել պատերազմի: ԿԺԴՀ-ն քննադատել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև ծրագրված համատեղ վարժանքները:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ այսօր Նյու Յորքում ԿԺԴՀ-ի նախաձեռնությամբ գումարվել է արտակարգ նիստ: