Այգեստան 9-րդ փողոցի աղբամաններն իրենց տեղը չեն գտնում
«Առավոտ» թերթը գրում է. «Մի քանի ամիս է՝ Այգեստան 9-րդ փողոցի՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հարևանությամբ գտնվող աղբամաններն իրենց տեղը չեն գտնում: Աղբամանները մեկ հայտնվում են դպրոցի պատի տակ՝ վտանգելով ուսուցիչների և երեխաների առողջությունը, մեկ՝ տեղափոխվում մեր երկրում գործող Գերմանիայի դեսպանատան հետնամասի պարսպի տակ:
Աղբի իսկական տեղը նախատեսված է դեսպանատան պարսպի տակ. այդ մասին են վկայում աղբամանները պատնեշող հենապատերը, սակայն բանն այն է, որ դիվանագիտական այս ներկայացուցչությունը չի հանդուրժում իր պարսպի տակ աղբամանների գոյությունը, և նրա պահանջով աղբամանները տեղափոխվում են դպրոցի ցանկապատի տակ:
Նշենք, որ տարածքի բնակիչները աղբը թափում են հենց Գերմանիայի դեսպանատան պարսպի տակ, այսինքն՝ այնտեղ, որտեղ որ աղբամանների իրական տեղն է:
Աղբամաններն այդ տարածքից ընդհանրապես հանելով՝ Կենտրոն վարչական շրջանի աղբի համար պատասխանատուները խնդիրը ոչ միայն չլուծեցին, այլև ավելի բարդացրին»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: