Պյոտր Պորոշենկոն ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ ստորագրել է ռազմական հարկ ներմուծելու մասին օրենքը
Պորոշենկոն հայտարարել է, որ իշխանությունները երկրի արևելքում հատուկ գործողության վրա ծախսում են օրական 70 միլիոն գրիվնա, որը կազմում է մոտ 6 միլիոն դոլար:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ ստորագրել է ռազմական հարկ ներմուծելու մասին օրենքը:
Հինգշաբթի փակ նիստի ժամանակ ուկրաինական խորհրդարանն ընդունել է երկրի աշխատող քաղաքացիներից 1,5% ռազմական հարկ գանձելու մասին օրենքը: Կառավարությունը նախատեսում է դրա շնորհիվ ստանալ 2,9 միլիարդ գրիվնա, որը կազմում է 241 միլիոն դոլար:
Ենթադրվում է, որ հարկատեսակը գործելու է մինչև տարվա վերջ, և դրանից ստացված միջոցներն ուղղվելու են զինված ուժերի ֆինանսավորմանը: