Միջազգային 101 փորձագետ է ժամանել Դոնեցկի Շախտյորի շրջանում վթարված Boeing 777-ի կործանման վայր
Հուլիսի 31-ին Ուկրաինայի Գերագույն ռադան համաձայնագիր էր ստորագրել Ավստրալիայի և Նիդերլանդների հետ մալազիական օդանավի կործանման հանգամանքները ուսումնասիրելու միջազգային առաքելության հարցով:
Փաստաթղթերի համաձայն՝ առաքելությունն ավելի քան 700 զինված մարդ պետք է ներառի: Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Կիևում ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ուրբաթ՝ օգոստոսի մեկին, միջազգային 101 փորձագետ է ժամանել Դոնեցկի Շախտյորի շրջանում վթարված Boeing 777-ի կործանման վայր:
Վարչապետը նշել է, որ դեպքի վայր է ժամանել 20 մեքենա, որոնք դեպքի վայր են բերել 10 փորձագետի ԵԱՀԿ-ից, 53 փորձագետի՝ Նիդերլանդներից, 38 փորձագետի՝ Ավստրալիայից, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող ԶԼՄ-ների ներկայացուցիչների: