«Արսենալը» երբեք հետաքրքրված չի եղել Բալոտելլիի ծառայություններով
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբում երբեք հետաքրքրված չեն եղել Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիի ծառայություններով:
«Արդեն 4 շաբաթ է, ինչ բոլորն ասում են, թե մենք պայմանագիր պետք է կնքենք Բալոտելլիի հետ: «Արսենալը» երբեք հետաքրքրված չի եղել նրանով: Այս տրանսֆերի շուրջ մենք չէ, որ աղմուկ ենք բարձրացրել»,-Վենգերի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?l=am&p=38057/arsenaly+erbeq+hetaqrqrvac+chi+exel+balotellii+carayutyunerov