Թբիլիսիի դատարանը հեռակա ձերբակալել է Սաակաշվիլիին
Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: Այս մասին հաղորդում է «Новости-Грузия»-ին:
Այդպիսով, դատարանը բավարարեց Վրաստանի գլխավոր դատախազության պահանջը:
Հուլիսի 28-ին դատախազությունը հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել Սաակաշվիլու նկատմամբ: Հուլիսի 29-ին երկրի նախկին ղեկավարին հեռակա մեղադրանք ներկայացվեց պաշտոնական դիրքը չարաշահելու հիմքով: