Չինական Սինցզյանում 9 մարդ է սպանվել
Չինաստանի ոստիկանությունը գնդակահարել է 9 մարդու Սինցզյանի հյուսիս-արևմտյան գավառում: Այս մասին հաղորդում են Չինաստանի պետական ԶԼՄ-ը: Չինաստանի իշխանությունները սպանվածներին կասկածում էին ահաբեկչության մեջ:
Ոստիկանությունը հայտնում է , որ մեկ այլ քաղաքում ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել:
Չինաստանի ԶԼՄ-ը հաճախ է օգտագործում ահաբեկիչ բառը, երբ խոսքը վերաբերում է գավառում 45 տոկոս կազմող էթնիկ թյուրքերին: Նրանց ընդհանուր թիվը գավառում կազմում է 9 մլն: