Գերմանիայում բախվել են ճեպընթաց և ապրանքատար գնացք
Գերմանիայի հարավ-արևմուտքում բախվել են ճապընթաց և ապրանքատար գնացք: Այս մասին հաղորդում է n-tv հեռուստաընկերությունը:
Վթարը տեղի է ունեցել Մանհեյմի կայարանում: Eurocity արագընթաց ուղևորատար գնացքի 2 վագոնները շրջվել են: Ընդհանուր առմամբ ճեպընթացքում գտնվել է 110 մարդ:
Հաղորդվում է , որ կան վիրավորներ, սակայն չի նշվում նրանց թիվը: