Լեմպարդը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
Անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, որը 13 տարի «Չելսիում» խաղալուց հետո պայմանագիր է կնքել «Նյու Յորք Սիթիի» հետ, կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա:
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը ֆուտբոլիստը կարող է 6 ամիս վարձավճարով հանդես գալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում:
Թեև ֆուտբոլիստը Անգլիայի չեմպիոնների կազմում հանդես է գալու մարզավիճակը պահպանելու համար և հունվարին վերադառնալու ԱՄՆ, նա հայտավորված է լինելու թե ազգային առաջնության, և թե Չեմպիոնների լիգայի հանդիպումներին: Սեպտեմբերի 21-ին «Սիթիի» կազմում նա կարող է անգամ խաղալ իր նախկին թիմի՝ «Չելսիի» դեմ:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?l=am&p=38060/lempardy+karox+e+texapoxvel+manchester+siti