ՆԱՏՕ. Ուկրաինայում բալիստիկ հրթիռների գործածման մասին հատարարություն չի եղել
Հյուսիսանտլանտյան դաշինքը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե ՆԱՏՕ-ն իբր ապացույցներ ունի Ուկրաինայի կողմից երկրի արևելքում անջատողականների դեմ մղվող պայքարի ընթացքում ծանր բալիստիկ հրթիռների օգտագործման վերբերյալ:
Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ին կից Ուկրաինայի առաքելության ղեկավար Իգոր Դոլգովը, ինչպես նաև հենց դաշինքի աղբյուրները:
«Ներկա պահին ՆԱՏՕ-ն չի տիրապետում պաշտոնական տեղակատվությանն այն մասին, որ բալիստիկ հրթիռն օգտագործվել է ուկրաինական զորքերի կողմից»- մեջբերում է РИА Новости-ն: