Պորոշենկոն իր ափսոսանքն է հայտնել, որ Ռադան ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն չի ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ափսոսում է, որ Գերագույն ռադան ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները չի ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
«Ես չգիտեմ, թե ինչպես պետք է աշխատել խորհրդարանի հետ, որտեղ Գերագույն ռադան չի քվեարկում ԴԺՀ-ը և ԼԺՀ-ը ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու օգտին: Ես չգիտեմ, թե ինչպես պետք է աշխատել խորհրդարանի հետ, որտեղի հսկայական քանակությունը հինգերորդ շարասյուն է, որը ղեկավարվում է արտերկրից: Եվ դրա վտանգը միայն մեծանում է»,- նշել է նախագահը:
Բացի այդ, նա ընդգծել է, որ խորհրդարանի նախնական ընտրությունները անհրաժեշտ են: