Սիրիա. Աշխարհազորայինները դուրս են շպրտել իսլամիստներին Դեյր-էլ-Զորից
Սիրիայից ստացվում են հաղորդագրություններ աշխարհազորայինների` Դեյր-էլ-Զորում «Իսլամիստական պետություն» խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Հուլիսին իսլամիստները գրավել էին քաղաքը, որը գտնվում է նավթային արդյունաբերության կենտրոնում; Նրանք հայտարարել էին, որ շրջանում սկսել են գործել շարիաթի օրենքները:
Սիրիացի իրավապաշտպանները նշում են, որ զինյալների ճամբարը ոչնչացված է. իսլամիստները կորցրել են վերահսկողությունը էներգակիր պաշարներով հարուստ կենտրոնի վրա: