Պորոշենկոն համոզված է , որ գազի հարցում հնարավոր է հասնել փոխզիջման
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ցանկության դեպքում Մոսկվան և Կիևը կարող են փոխզիջման հասնել գազի գնի և տնտեսական այլ հարցերում: Այս մասին հաղորդում է РИА «Новости»:
«Գազի գնի հարցում կլինի փոխզիջում, կլինի փոխզիջում տնտեսական այլ հարցերում, եթե այն փնտրելու ցանկություն լինի», - նշել է Պորոշենկոն:
Պորոշենկոն նաև ընդգծել է, որ փոխզիջման չի գնա Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված հարցերում: