Facebook -ը մասամբ անհասանելի է ամբողջ աշխարհում
Facebook սոցիալական ցանցը տեխնիկական պատճառներով դարձել է անհասանելի որոշ օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Կայքի այցելուները անընդհատ տեսնում են հաղորդագրություն` «Ցավոք, ինչ որ բան այն չէ: Մենք աշխատում ենք որքան կարելի է արագ ուղղել դա»: Անհայտ է, թե որքան տարածք է ընդգրկել այդ անսարքությունը:
Facebook-ը պաշտոնական ոչ մի մեկնաբանություն չի արել: