ՀԱՄԱՍ-ը իսրայելցի զինվոր է առևանգել
ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչները գերի են վերցրել իսրայելցի զինվորի Գազայի հատվածում, այդպիսով` խախտելով 72-ժամյա հրադադարը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ լեյտենանտ Ադար Գոլդինը առևանգվել է այն թունելները ոչնչացնելու ժամանակ, որում գտնվում էին անջատողականներ:
Ավելի վաղ` իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարի ռեժիմը, և որոշում է ընդունվել վերսկսել հատուկ գործողությունը Գազայի հատվածում: