ԱՄՆ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ին հրադադարի ռեժիմը խախտելու համար
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել են իսրայելցի երկու զինվորի սպանությունը և մեկ զինվորականի առևանգումը պաղեստինցի զինյալների կողմից, ինչպես նաև` մեղադրել ՀԱՄԱՍ-ին 72-ժամյա հրադադարը խախտելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությանը:
«Միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի ջանքերը ՀԱՄԱՍ-ի կողմից հարձակումները դադարեցնելու համար և վերջ տա խաղաղ բնակչության տառապանքներին», - նշել է Քերրին: