Գազայի հատվածում վերսկսվել են ռազմական գործողությունները
Երեք օրով հայտարարված հրադադարի սկզբից հաշված ժամեր անց` Գազայի հատվածում վերսկսվել են ռազմական գործողությունները: Տեղական ԶԼՄ-ները հայտնել են իսրայելական ուժերի վրա ահաբեկիչների հարձակման մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Հրաձգությունը և պայթյունները տեղի են ունենում Գազայի արևմտյան հատվածում: Ռազմական գործողույթունների վերսկսումից հետո առնվազն հինգ մարդ է զոհվել:
Ականատեսները պատմել են Պաղեստինի կողմից իրականացված հրետանային ռմբակոծության մասին «Керем-Шалом» սահմանային անցակետի մոտ:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը դեռևս մեկնաբանություններ չի կատարել վերգետնյա գործողությունների և փոխադարձ ռմբակոծությունների վերաբերյալ: