ՌԴ-ում ուկրաինայի փախստականնրի թիվը մեկ օրում 1000-ով ավելացել է
Ռուսաստանի ժամանակավոր տեղավորման կացարաններում գտնվում են ավելի քան 37.000 ուկրաինացի փախստականներ:
Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դրոբիշևսկին: 37 545 փախստականից 13328- ը երեխաներ են:
Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոններում ՌԴ ԱԳՆ-ն շուրջորյա «Թեժ գիծ» հեռախոսային ծառայություն է ապահովում:Միայն անցած գիշեր 99 զանգ է գրանցվել: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: