Ուկրաինայի ուժայիններն ազատ են արձակել ամերիկացի լրագրողին
Երեկ երկու գործընկերների հետ Ուկրաինայի ուժայինների կողմից Կրամատորսկում ձերբակալված անկախ ամերիկացի լրագրող Ջոն Լանկաստերն ազատ է արձակվել և ուղևորվել Դոնեցկ: Այդ մասին Լանկաստերն ինքն է հեռախոսով հայտնել "Russia Today"-ի խմբագրությանը:
Լրագրողի խոսքով՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խորհուրդ էին տվել նրան մեկնել Դոնեցկ: Գրում է Russian.rt.com-ը:
Երեկ երեկոյան "WordPress" խմբագրության լրագրող Քրիստիան Մալապարտը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում և հայտնել, որ ուկրաինացի զինվորականների կողմից իր երեք գործընկերները ձերբակալվել են:
Որպես լրագրողների ձերբակալման պատճառ նշվել էր նրանց անունների բացակայությունը հավատաարմագրված լրագրողների ցանկում: