Մենք մեր ռեսուրսներն ու հնարավորությունները լավ չենք օգտագործում, հետևաբար տուժում ենք. Արմեն Պողոսյան
Վերջին տարիներին Հայաստանում արտագնա տուրիզմը մեծ ծավալների է հասել: Ըստ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի՝ սա պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանը քրիստոնեական արժեքներ ունեցող եզակի երկներից է:
«Եթե զբոսաշրջիկը քրիստոնեական արժեքներն է ուզում տեսնել, էլ ո՞ւր պետք է գնա, եթե ոչ Հայաստան կամ Երուսաղեմ: Մինչդեռ մենք մեր ռեսուրսներն ու հնարավորությունները լավ չենք օգտագործում, հետևաբար տուժում ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանախոսը:
Պարոն Պողոսյանի կարծիքով` պետք որոշակի փոփոխությունների ենթարկել Հայաստանում հանգիստը կազմակերպելու եղանակները, որոնք հանգիստն ավելի հետաքրքիր և մատչելի կդարձնեն: Բանախոսը իդեալական տարբերակ է համարում զբոսաշրջիկներին գյուղերում հյուրընկալելը:
«Եթե ես Արգենտինա գնայի, չէի ուզի հյուրանոցում ապրել, ինձ համար ավելի հետաքրքիր կլիներ արգենտինացու տանն ապրելը: Վստահ եմ, որ Հայաստան եկող շատ զբոսաշրջիկներ էլ կուզեն գյուղում ապրել: Ի վերջո, սա նաև ավելի մատչելի կլինի»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան