Մահացել է «Դինամո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Վալենտին Բելկևիչը
Այսօր 41 տարեկանում մահացել է «Դինամո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Վալենտին Բելկևիչը: Այս մասին ակումբը հրապարակել է իր պաշտոնական կայքում: Այս մասին գրում է SPLETNIK.RU-ն:
Մահվան պատճառը եղել է երակների լայնացումը: Բելկևիչը հանդիսանում է Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Նա «Դինամո» ֆուտբոլային ակումբում է 1996թ.-ից, որտեղ խաղացել է 11 տարի: Վերջին մի քանի տարում Բելկևիչը եղել է երիտասարդական «Դինամո» ֆուտբոլային ակումբի մարզիչը:
2004թ.-ին Բելկևիչն ամուսնացել է «Վիա Գրա» խմբի անդամ Աննա Սեդակովայի հետ: Նրանց միասին ապրել են ընդամնեը 2 տարի: Նրանք ունեն 12-ամյա դուստր: