Երեկոյան կմեկնարկի Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված մոմերով երթը
Այսօր «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը մոմերով երթ է կազմակերպել: Այսպես նախաձեռնությունն արտահայտում է իր դժգոհությունը էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ:
«Ցույցը սկսվելու է ժամը 19:00-ին: Մենք նախատեսում ենք Մատենադարանից քայլել դեպի ՀՀ կառավարության շենք կամ էկոնոմիկայի նախարարություն»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Արթուր Հովսեփյանը և հավելեց, որ ցույցին են միացել ստորագրահավաքին մասնակցած բազմաթիվ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ստորագրահավաք էր կազմակերպել՝ ընդդեմ թանկացումերի: Մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ արդեն հասցրել են մասնակցել ստորագրահավաքին: Ստորագրահավաքի ավարտից հետո ստորագրահավաքի ցուցակները կներկայացվեն ՀԿԾ-ին, ՀՀ կառավարությանը, հնարավորության դեպքում նաև նախարարին:
Վարդուհի Ստեփանյան