Լուգանսկում գիշերը 9 խաղաղ քաղաքացի է զոհվել
Լուգանսկում անցած գիշեր զինված հակամարտության զոհ է դարձել 9 խաղաղ քաղաքացի: 9 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է քաղխորհրդի մամլո ծառայությունը:
Օրվա ընթացքում շտապօգնության ծառայությունը 67 կանչ է արձանագրել:
Ռումբերի պայթունից հրդեհ է առաջացել, ոչնչացվել են տներ, դպրոցներ, հանրախանութներ: Գիշերը հայտնաբերվել է նաև 4 չպայթած զինամթերք:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: