Մահացել է հոլիվուդյան դիմահարդար Դիք Սմիթը
ԱՄՆ-ում 92 տարեկան հասակում մահացել է դիմահարդար Դիք Սմիթը: Այս մասին թվիթթերի իր էջում գրել է դիմահարդար Ռիկ Բեյքերը:
«Կյանքից հեռացավ լավագույն վարպետներից մեկը: Իմ լավագույն ուսուցիչ և ընկեր Դիք Սմիթը մեզ հետ չէ այլևս: Աշխարհը նորից նույնը չի լինի», - գրել է Բեյքերը:
Սմիթը հայտնի է, որպես «Կնքահայրը» ֆիլմում Մարլոն Բրանդեյի դիմահարդարման հեղինակ: 2012թ.-ին ամերիկյան կինոակադեմիան Սմիթին հանձնել է «Օսկար» մրցանակ՝ թատրոնում և կինոյում մեծ ներդրում ունենալու համար: