Լիբիայում ժամանակավորապես դադարեցվել է Հունաստանի և Կիպրոսի դեսպանատների աշխատանքը
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Լիբիայում դադարեցված է Հունաստանի դեսպանատան աշխատանքները: Նույն քայլին դիմել էին նաև Կիպրոսի դեսպանատան աշխատակիցները: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայում Հունաստանիդեսպանատան անձնակազմի օտարերկրյա աշխատակիցների բարեհաջող տարհանումը Տրիպոլիում ավարտվել է վաղ առավոտյան:
Տարհանվել է 186 մարդ, որոնց թվում Հունաստանի 77 քաղաքացի՝ (ներառյալ Հունաստանի դեսպանատան անձնակազմը), Կիպրոսի 12 քաղաքացի, 78՝ Չինաստանի, 10` Մեծ Բրիտանիայի և այլն: