Եթե նայենք ֆեյսբուքին, ապա աշխարհում մեզնից հայրենասեր ազգ գոյություն չունի
Եթե հիմք ընդունենք ՖԲ-ում հայրենիքի ճակատագրով մտահոգվածների»անսպառ քանակը, ապա կարելի է եզրակացնել, որ աշխարհում մեզնից հայրենասեր ազգ գոյություն չունի: Բայց դե, բոլորս էլ գիտենք, որ իրական կյանքում բոլորովին էլ այդպես չէ: ՖԲ-ում կեղծում? են: Ուռճացնում? դերասանություն? անում: Կարծում եմ ոչ: Հայրենիքը հեռվից սիրելը, նրա նկատմամբ մեր զգացմունքների վիրտուալությունը եղել է միշտ և վաղուց:
Այն ժամանակներում, ոչ համակարգիչ է եղել, ոչ ֆեյսբուք: ՖԲ -ն պարզապես, լրացուցիչ լակմուս էր' ևս մեկ անգամ ապացուցելու այն, ինչը վաղուց ապացուցված էր: Հիմա ոնց? անել, որ այդ սերը հեռվից բերենք-մոտեցնենք, ձուլենք ԻՐԱԿԱՆԻՆ: Թե? դրա ճանապարհը փակում է մեր վիթխարի «էգո»-ն, որը բոլորովին էլ վիրտուալ չէ: Քիպ կպած է մեր մաշկին և հոգուն:
Արամ Հակոբյան ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/aram.hakobyan.313/posts/1650768508482373