Դոնբասում ուժայինները գրավել են 60 բնակելի տարածք. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուժայինները Դոնբասում գրավել են 60 բնակելի տարածք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նախագահի պաշտոնական կայքին:
«Պորոշենկոն ուժայինների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ազատագրել են Դոնբասի 60 բնակելի տարածք: Հանդիպման ժամանակ Պորոշենկոն նշել է, որ հարկավոր է քչացնել ուժայինների կորուստները և ապահովել խաղաղ բնակիչներին»,-ասվում է հողարդագրության մեջ: