Կիևում գիշերն այրվել են Մայդանի ակտիվիստների վրանները
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ անցյալ գիշերվա ընթացքում Կիևի «Михайловская» հրապարակում այրվել են Մայդանի ակտիվիստների վրանները «Трехсвятительская» կողմից: Գրում է Russian.rt.com-ը:
Գործակալությունն այդ մասին հայտնել էր՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ականատեսների խոսքով՝ վրաններն այրվել են անհայտ անձանց կողմից: Նրանք վրաններն այրել էին՝ դյուրավառ խառնուրդներ նետելով: