Հնդկաստանում պայթունի հետևանքով 11 մարդ է տուժել
Հնդկաստանի Աբհանապուրի արվարձանում պայթուցիկների արտադրության գործարանում պայթուն է տեղի ունեցել:
Պայթունից տուժածները բոլորը գործարանի աշխատակիցներն են եղել: ԶԼՄ-ները հայտնել են, որ պայթունը տեղի է ունեցել գիշերը, և շենքը մասամբ քանդվել է:
Միջադեպի մանրամասները ուսումնասիրվում են, զոհերի թիվը կարող է աճել:
NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ` պայթունը գործարանում թունավոր գազի արտահոսքից է առաջացել:
11 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: