Դոնեցկի Աբակումով գյուղում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
Գրոհայինների հարձակումների արդյունքում վնասվել է Չելյուսկինցևի էլեկտրակայանը: Այսօր առավոտյան Դոնեցկը կրկին ենթարկվել է ռմբակոծության, իսկ այս անգամ թիրախում եղել է Դոնեցկի Աբակումով գյուղը: Այս մասին հաղորդում է Դոնեցկի քաղաքապետը:
Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը Դոնեցկի ընդհանուր տարածքում շարունակել է տիրել անհանգիստ իրավիճակ: Լենինսկի և Կալինսկի շրջանների բնակիչները իրենց խոսքում ասել են, որ ամբողջ գիշեր լսել են պայթյունի ձայներ: «Օգոստոսի 1-ի առավոտյան սկսվել է ռմբակոծություն Աբակումով գյուղի ուղղությամբ:
Թիվ 65 ավտոբուսի կողքին պայթել է վահանաձև ական, որի արդյունքում եղել են զոհեր: Ավտոբուսի վարորդը ողջ է մնացել և ինքը սկսել է վիրավորներին տեղափխել հիվանդանոց: Միջադեպի մանրամասները քննվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ: