Բեն Լադենի ընտանիքն Իտալիայում գնել է մարմարի քարհանք
«Ալ-Քաիդա» խմբավորման նախկին առաջնորդ Ուսամ բեն Լադենի ընտանիքն Իտալիայում գնել է մարմարի քարհանք: Գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով The Telegraph-ին:
Իտալիայում "Saudi Binladin Group"-ը դարձել է խոշոր բաժնետիրական ընկերություն: Բեն Լադենի ընտանիքը քարհանքը գնել է 45 մլն եվրո արժողությամբ:
Ինչպես ասել է "Saudi Binladin Group"-ը ներկայացնող իրավաբան Անտոնիո Մենկինին, ընկերությունը Սաուդյան Արաբիայից ամեն տարի գնում է մարմար 40 մլն եվրո արժողությամբ: