«Boeing 777»-ի կործանման վայրում մահացած ուղևորների դիակներ են հայտնաբերվել
Ուկրաինայի Դոնեցկի շրջանում Մալազիական «Boeing 777»-ի կործանման վայրում հայտնաբերել ուղևորների դիակներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ ներկայացուցիչ՝ Էրթուղրուլ Ապականին:
«Ես չեմ ուզում խոսել մասնագետների փոխարեն, սակայն այսօր ես նրանց հետ զրուցել եմ: Նրանք հայտնել են, որ կործանման վայրում մարդկանց մարմնի մնացորդներ են տեսել»,-այս մասին Ապականը հայտարարել է:
Բացի այդ, նա հայտնել է, որ կործանման վայրում դեռ մնում են ուղևորների անձնական իրերը: