Թայվանում գազի պայթյունից տուժել է 220 մարդ
Թայվանի հարավ-արևմուտքում գտնվող Գաոսյուն քաղաքում գազի արտահոսքից մի քանի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Պայթյունը, որ զգացել են քաղաքի 4 շրջաններում տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով 21:00-ին: Նշվում է, որ պայթյունը պատճառ կարող էր հանդիսանալ գազի համակարգում տեղի ունեցած վթարը:
Փոխանցվում է, որ 228 մարդ հոսպիտալացվել է: