Գազայի հատվածում 72-ժամյա հրադադար է հաստատվել
Այսօր` ժամը 9:00-ին, Գազայի հատվածում 72-ժամյա հրադադար է հաստատվել Իսրայելի և «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև:Այս մասին գրում է Associated Press-ը:
Կողմերը համաձայնության են եկել այսօր գիշերը: Այս հարցում մեծ ներդրում ունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը:
Չնայած նրան, որ հրադադար է հաստատվել միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտնել է, որ երկրի բանակը շարունակում է ոչնչացնել թունելներ, որտեղ պահվում են զենք և զինամթերք:
Գազայի հատվածում գործողությունները սկսվել են հուլիսի 7-ից: Գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 1450 պաղեստինցի, իսկ Իսրայելի կողմից զոհվել է 60 մարդ: