Սաակաշվիլին կոչ է արել հարցաքննել Պուտինին և Մեդվեդևին
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, ով մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, Վրաստանի իշխանություններին առաջարկում է որպես իր գործով վկաներ հարցաքննել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Նախկին նախագահը չի բացատրել, թե ինչ կապ ունեն նշված անձինք իրեն ներկայացված մեղադրանքների հետ։ Ենթադրվում է, որ նա նկատի է ունեցել 2008թ. օգոստոսի զինված հակամարտության հետ կապված հետաքննությունը։
Նա կոչ է արել, որ Պուտինից և Մեդվեդևից վերցնեն ցուցմունքներ, քանի որ, նրա հավաստամամբ` նրանք շատ բան ունեն պատմելու, որն էլ իր հերթին կօգնի գործի հաջող ընթացքին: