Ջոն Տեֆտը կլինի ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանը
ԱՄՆ-ի սենատի որոշմամբ Ջոն Ֆրենսիս Տեֆտը կլինի ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս որոշմանը հավանություն է տվել դեռ հուլիսի 10-ին: Բացի Օբամայից իր հավանությունն է տվել նաև ԱՄՆ-ի սենտատը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
65-ամյա Տեֆտը նախկինում դեսպան է եղել Ուկրաինայում, Լիտվայում և Վրաստանում:
Տեֆտը Մոսկվայում դիվանագիտական առաքելության նախագահի տեղակալն է եղել 1996-1997թթ.-ին: ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հրաժարական է տվել այս տարվա փետրվարին: