Տասներկու տարի անց՝ հանցագործության հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էդուարդ Խաչատրյանը 2002 թվականի նոյեմբերին Ստեփանավանի բնակչուհիներից մեկին ներկայանալով «Առավոտ» օրաթերթի լրագրող Էդիկ Բաղդասարյան անուն-ազգանունով՝ նրանից խաբեությամբ հափշտակել է 155 հազար դրամ և 500 հազար դրամի ոսկյա զարդեր ու հագուստ:
2002 թվականի նոյեմբերի 27-ին խարդախության փաստով հարուցված քրգործի ընթացքը հնարավոր է եղել վերականգնել՝ տասներկու տարի անց հետախուզվող Խաչատրյանի հայտնաբերմամբ և ձերբակալմամբ:
Ոստիկանությունում հիմնավոր կասկածներ կան, որ Էդուարդ Խաչատրյանի հանցավոր գործունեությունից տուժել են այլ քաղաքացիներ եւս, ովքեր կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 0256 2 22 86, 077 03 12 06 հեռախոսահամարներով»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: