Պատոն կմնա «Սան Պաուլուում»
Հարձակվող Ալեշանդրե Պատոն չի պատրաստվում հեռանալ «Սան Պաուլուից»: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը», բայց Պատոն հայտարարել է' որոշել է մնալ Բրազիլիայում:
«Այո, ես մի քանի առաջարկ եմ ստացել, բայց այս պահին չեմ ցանկանում հեռանալ: Ցանկանում եմ մնալ այստեղ և հարգում եմ ակումբի ղեկավարության կողմից իմ նկատմամբ ցուցաբերած վստահությունը: Իմ նպատակը «Սան Պաուլուի» հետ տիտղոս նվաճելն է: Արդեն իսկ հանդես եմ գալիս մեծագույն ակումբում»,-Պատոյի խոսքը մեջբերել է «Lancenet»-ը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?l=am&p=37979/patonvoroshel+e+mnal+san+pauluum