Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը
Ձևավորված նոր կառավարությունը չի փոխել Հնդկաստանի դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում:
Այս մասին ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ ասել է Հնդկաստանի ԱԳՆ-ն:
«Հնդկաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվել: Մենք կարծում ենք, որ դա պետք է լինի մշտական:
Արտաքին քաղաքականությունը չի փոխվում կառավարության փոփոխության հետ»,- ասել է նա:
Քերրին իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն անկասկած կողջունի Հնդկաստանի՝ պատժամիջոցների կիրառումը:
«Հնդկաստանը նախկինում կարևորում էր Ուկրաինայի նկատմամաբ տարբեր երկրների հետաքրքրությունը: Ռուսաստանը և այլ երկրներ օրինական շահեր են հետապնդում, որոնք միայն երկխոսության արդյունքում կարող են լուծվել»,-ասել է Ազգային անվտանգության խորհրդականը:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: